- ք. Գավառ, Գեղարքունիքի մարզ, Armenia
- Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը հիմնադրվել է Գավառ քաղաքում և գործում է 1952թվականից: Թանգարանում պահպանվում և ցուցադրվում են ավելի քան 8427 թանգարանային և պատմամաշակութային արժեքներ, որոնք ներկայացնում են Գեղարքունիքի մարզի պատմությունը հին քարի դարից մինչև մեր օրերը: Այստեղ գործում են 6 սրահներ, ուր ցուցադրվում են 2318 ցուցանմուշներ: Մնացած ցուցանմուշները պահպանվում են թանգարանի ֆոնդերում: Հնագիտական բաժնում ընդգրկված են քարե աշխատանքային գործիքներ, հնագույն աղորիք և խարիսխ, բրոնզե դաշույններ և զարդեր, Ուրարտուի արքա Ռուսա Առաջինի սեպագիր արձանագրությունը, Հայոց թագավոր Արտաշես Առաջինի սահմանասյունը` արամեատառարձանագրությամբ, խոյի պատկերով քարե սափորը և այլ արժեքներ, որոնց քանակը հասնում է 600-ի: Ցուցանմուշմերի մեջ իր բացառիկ տեղն ունի Արտաշիսյան սահմանասյունը, որը Սարուխանի տարածքից հայտնաբերել և թանգարանին են հանձնել Հայ-Իտալական միացյալ արշավախումբը:
Որոնում
Tuesday, May 24, 2011
Tuesday, May 17, 2011
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ` ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ
Թանգարանների միջազգային օրվան նվիրված ամենամյա <<Թանգարանային գիշերը>> այս տարի Հայաստանում մեկնարկեց մայիսի 14-ին, ժամը 18-ին եւ շարունակվեց մինչեւ մայիսի 15-ը, ժամը 18-ը: Այս միջոցառմանը Հայաստանից մասնակցեց Հայաստանից շուրջ 60 թանգարան: Բոլոր թանգարաններում էլ մուտքն ազատ էր:
<<Թանգարանային գիշեր>> ակցիան կրում էր <<Գրավոր հիշողություն>> խորագիրը եւ նվիրված էր առաջին հայկական տպագիր գրքի 500-ամյակին եւ հայոց գրավոր ժառանգությանը: <<Թանգարանային գիշեր>> ակցիան անցկացվում է ոչ միայն Հայաստանում, այլեւ Եվրոպական մեծաթիվ երկրներում:
<<Թանգարանային գիշերին>> մասնակցում էր նաեւ Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը` ներկայացնելով Սարուխանի <<Պալի տակ՚ կոչվող դամբարանադաշտից պեղված եւ մ.թ.ա. երկրորդից առաջին հազարամյակներում թվագրվող նյութական մշակույթը:
Թանգարանում օրը տոնական էր ու մարդաշատ: Թանգարանի տնօրինությունը <<Թանգարանային գիշերվա>> համար պատրաստել էր միջոցառումների ու ցուցադրությունների շղթա: Օրակարգում ընդգրկված էր ազգագրական իրերի բացօթյա ցուցադրությունը, որը ներկայացված էր երկրագիտական թանգարանի մուտքի մոտ, ՙԱնկախությունը եւ գիրքը՚ խորագիրը կրող գրքերի ցուցադրությունը եւ համերգային ծրագիրը, որին էլ հաջորդեց <<Խեցեգործություն եւ փայտագործություն>> ցուցահանդեսը: Համերգային ծրագիրը կազմակերպվել էր երկրագիտական թանգարանի ավագ գիտաշխատող Հասմիկ Հովեյանի ջանքերով: Համերգային ծրագրում երաժշտական, պարային կատարումներով, գրական ընթերցումներով հանդես եկան Գավառի երաժշտական քոլեջի ուսանողուհի Ալիտա Մելքոնյանը, Սարուխանի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Լիանա Դեղոյանը, Սարուխանի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Սրբուհի Մանուկյանը, Գավառի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտ Հովհաննես Հասասյանը:
Ըստ Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի տնօրեն Բյուրեղիկ Հովեյանի` ցուցադրությունը կազմակերպվել էր ՀՀ մշակույթի նախարարության <<Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն՚>> ՊՈԱԿ-ի եւ Գեղարքունիքի մարզպետարանի <<Գեղարքունիքի երկրագիտական թանգարան>> ՊՈԱԿ-ի համատեղ աշխատանքների շնորհիվ: -Ցուցահանդեսում ներկայացված նմուշները,- նշեց Բ. Հովեյանը,- բերված են պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության հավաքածուից: Ցուցադրության ներկայացված հավաքածուն ներառում էր խեցեղեն իրեր, պերճանքի առարկաներ, զարդեղեն, սպասք եւ ուշ բրոնզեդարյան առարկաներ:
Թանգարանի փոքրիկ այցելուները նույնպես մեծ հիացմունքով են վայելում մնայուն արժեքները |
Շնորհալի երեխաներն իրենց ելույթներով ավելի գեղեցկացրեցին տոնական տրամադրությունը թանգարանի պատերի ներսում |
<<Թանգարանային գիշեր>>-ին մասնակցեցին նաեւ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Գարիկ Բադալյանը, ներկայացուցիչներ Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից: Ցուցահանդեսին ներկա էր նաեւ ՀՀ մշակույթի նախարարության <<Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության>> բաժնի վարիչ Արտավազդ Զաքյանը, ով <<Գեղամա աշխարհի>> թղթակցի հետ զրույցում բարձր գնահատական տվեց Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում կազմակերպված ցուցահանդեսին, ինչպես նաեւ կարեւորեց օրվա դերը դեռահասների շրջանում, որը կառաջացնի ոչ միայն սեր ու հարգանք հնի ու մնայուն արժեքների հանդեպ, այլեւ սեր կծնի դեպի մայրենի գիրն ու գրականությունը:
Թանգարանի տնօրինությունը օրվա ամենաակտիվ արցելուների համար պատրաստել էր փոքրիկ հուշանվերներ:
Մայիսի 14-ին թանգարանի դռները բաց էին մինչեւ կեսգիշեր: Այցելուների քանակը այդ օրը գերազանցեց 250-ը:
ՙԹանգարանային գիշերին՚ մասնակցեց նաեւ Մարտունու երկրագիտական թանգարանը, որը հանդես եկավ Մարտունի քաղաքի Ալ. Մյասնիկյանի անվան հրապարակում կազմակերպված բացօթյա ցուցադրությամբ, Մարտունու մշակույթի տանը կազմակերպված համերգային ծրագրով եւ նկարների ցուցահանդեսով:
Անի Պողոսյան
ԳԵՂԱՄԱ ԱՇԽԱՐՀ ԹԵՐԹ
Subscribe to:
Posts (Atom)